Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը՝ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը՝ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ
11.04.2014 | 21:14

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: Սան Պաուլոյում, նախագահությամբ Բրազիլիայի հայոց թեմի նախկին առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի և ատենապետությամբ թեմական խորհրդի նախագահ Անդրե Գսաճըգյանի, թեմի պատգամավորական ժողովը մարտի 31-ին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել առաջնորդական փոխանորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանին: Թեմական պատգամավորական ժողովի անդամներն իրենց գնահատանքն են հայտնել Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպոսին` 1980 թվականից սկսյալ թեմում իրականացրած նվիրյալ ծառայության համար: Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը առաջնորդական պաշտոնը թողել է առողջական խնդիրների բերումով հանգստյան կոչվելու պատճառով:

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ